Իտալերեն դիալոգ: TU Իտալերեն դիալոգ: Di dove sei? / Non

What Is Dialogue Mapping? | Lucidchart Blog

LUCIA: Io sono Lucia. Tu chi sei?
LIN:  Io sono Lin.
LUCIA: Tu sei straniero?
LIN: Si, io sono straniero.
LUCIA: Tu sei studente?
LIN: Si, io sono studente.

ԼՈՒՍԻԱ։ Ես Լուսիան եմ: Ով ես դու?
ԼԻՆ: Ես Լինն եմ:
ԼՈՒՍԻԱ: Օտարերկրացի եք?:
ԼԻՆ: Այո, ես օտարերկրացի եմ:
ԼՈՒՍԻԱ: Դու ուսանող ես?:
ԼԻՆ: Այո, ես ուսանող եմ:

ANNA: Tu sei Italiana?
PAOLA: No, non sono Italiana. Sono brasiliana. E tu di dove sei?
ANNA: Io sono italiana. E lui chi è?
PAOLA: Lui è Carlos.
ANNA: È brasiliano?
PAOLA: No, lui non è brasiliano. È cubano.

ԱՆՆԱ: Իտալացի ես?:
ՊԱՈԼԱ: Ոչ, ես իտալացի չեմ: Ես բրազիլացի եմ: Եվ որտեղից եք դուք?:
ԱՆՆԱ: Ես իտալացի եմ: Ով է նա?
ՊԱՈԼԱ: Սա Կարլոսն է:
ԱՆՆԱ: Բրազիլացի է?:
ՊԱՈԼԱ: Ոչ, նա բրազիլացի չէ: Կուբացի է:

La Famiglia

  1. Guarda la foto e completa le frasi con le parole che descrivono i membri della
    famiglia di Roberto
  1. Marta è la sorella di Roberto.
  2. Luisa è la moglio di Marco.
  3. Rita e Michele sono i genitori di Luisa e Piero.
  4. Piero è il fratello di Luisa.
  5. Sara è la figlia di Marco e Luisa.
  6. Serena e Piero sono gli zia e zio di Sara, Roberto e Marta.
  7. Tony è il padre di Serena e Marco e il di Sara, Roberto e Marta.
  8. Roberto è il cusino di Piero.
  9. Sara e Marta sono le sorelle di Roberto.
  10. Luisa è la madre di Sara, Roberto e Marta.
  11. Serena è la zia di Sara, Roberto e Marta.
  12. Marco è il marito di Luisa.

Իտալերեն: Հոդեր / Նախդիրներ

Italiano! – Perryfields Primary School

1. le statue greche sono perfette.

2. Mario ha preparato lo zaino ieri sera.

3. gli gnomi invadono i giardini.

4. Piccolo e brutto è  lo gnomo.

5. Tu sei la persona che cercavo.

6. I giornali arrivano la mattina presto.

7. Stamattina non ho ancora letto il giornale.

8. Sì, gli zii son già venuti

9. ma non I loro figli.

10. Chi te l’ha chiesto di comprare il pane?

11. Mi piacciono molto I colori dell’autunno.

12. l’ uva serve a fare il vino.

I colori


1. Il nuovo cappello di mio padre è BIANCO .

2. La maglietta preferita di mio fratello è BLU .

3. Mia sorella ha appena comprato questo bell’abito ROSSO .

4.  Per il suo compleanno,mio zio ha ricevuto una bella cravatta VERDE .

5. I più bei pantaloni di mia cugina sono NERI .

6. In questo negozio ho visto una magnifica borsa GIALLA .

7.  Ho perso una delle mie scarpe ARANCIONE .

8. Mio fratello mi ha riportato questa farfalla VIOLA  del parco.

9. Il nostro divano è MARRONE .

10. La gonna che più mi piace è ROSA .

Esercizio:mettiamo avere e essere

Essere 

1 -tu …sei…..alto
2 -io …sono……magro
3-noi …siamo…amici


4-loro…sono…….stranieri
5-voi …siete……..stanchi
6-lui……e…….simpatico
7-lei ……e……bella

fai la frase negativa e interogativa

  1. tu non sei alto   /  Sei tu alto?
  2. io non sono magro / Sono io magro?
  3. noi non siamo amici / Siamo noi amici?
  4. loro non sono stranieri / Sono loro stranieri?
  5. voi non siete stanchi / Siete voi stanchi?
  6. lui non e simpatico / E lui simpatico?
  7. lei non e bella / E lei bella?

Avere
1-noi …abbiamo……….la bicicletta
2-voi …avete………i soldi
3-lui……ha…….il biglietto
4-lei …ha………il cellulare.
5-io ……ho…..20 anni
6-loro…hanno……molti fratelli
7-tu…hai……..i documenti

14 քիչ հայտնի փաստ Իտալիայի մասին, որոնք կարող են զարմացնել ձեզ

Իտալիայում հիասքանչ է բացարձակապես ամեն ինչ՝ ճարտարապետությունը, խոհանոցը, մարդիկ, լեզուն, կարելի է անվերջ թվարկել: Այս երկրին հնարավոր չէ չսիրահարվել:

1. Վենետիկի բոլոր գոնդոլները պետք է լինեն սև գույնի:

2. 2008 թվականին խաղողի բերքահավաքի ավանդական տոնակատարության ժամանակ բնակելի տնելի ծորակներից ջրի փոխարեն գինի է հոսել:

3. Յուրաքանչյուր երրորդ իտալացին չի օգտվում համացանցից:

4. Եթե Դուք հյուր եք գնացել իտալացուն, և նրանք սպագետի են հյուրասիրել, Դուք ուղղակի պարտավոր եք համտեսել այն բոլոր կանոններով. Այսինքն՝ վերջում հացով պետք է հավաքեք սոուսի ամբողջ մնացորդը և ուտեք: Դրանով Դուք ցույց եք տալիս, որ հյուրասիրությունը Ձեզ դուր է եկել:

5. Պատառաքաղ առաջին անգամ սկսել են օգտագործել հենց Իտալիայում:

6. Իտալիայով ճանապահորդելու ժամանակ Դուք կարող եք հանդիպել Ստենդալի համախտանիշին:

Ստենդալի համախտանիշը հոգեկան խանգարում է, որը բնութագրվում է հաճախակի սրտխփոցով, գլխապտույտով և հալյուցինացիաներով: Տվյալ սիմպտոմատիկան արտահայտվում է մարդու՝ կերպարվեստի ստեղծագործության ազդեցության տակ գտնվելու ժամանակ, հետևաբար՝ հաճախ համախտանիշն առաջանում է այս ստեղծագործությունների կենտրոնացման վայրերում՝ թանգարաններում, պատկերասրահներում: Ավելի հաճախ այս կրիզիսն առաջանում է Ֆլորենցիայի 50 թանգարաններից մեկն այցելության ժամանակ:

7. Հանրահայտ իտալական մաֆիան եկամուտներ է ստանում, որը հավասար է երկրի ՀՆԱ-ի 7 տոկոսին:

8. Մանուշակագույնն Իտալիայում համարվում է դժբախտ գույն:

9. Յուրաքանչյուր օր Հռոմի ամենամեծ «Տրևի» շատրվանի մոտ զբոսաշրջիկները նետում են 3 հազար եվրոյի չափով մետաղադրամներ:

10. Իտալիայի տարածքի 80 տոկոսը զբաղեցնում են սարերը:

11. Իտալիայի ոստիկանների համազգեստը կարում է Prada-ն:

12. Իտալիան, Լեհաստանի հետ միասին, հանդիսանում են Եվրոպայի ամենակրոնական երկրները:

13. Իտալիան կյանքի ամենաերկար տևողությունն ունեցող երկրներից մեկն է:

14. Իտալիայի շատ քաղաքներում գոյություն ունեն բավականին հետաքրքիր արգելքներ.

Էրակելա – արգելվում է գնդակ խաղալ:
Վիարեջո – արգելվում է սքեյթբորդ քշել և ոտքը դնել նստարանին:
Մայորի – արգելվում է գիշերը լողալ և նավակը ներկել լողափին:
Սորենտո – արգելվում է փողոցային երաժիշտներին 1 տեղում կանգնել 5 րոպեից ավելի:
Էբոլի – արգելվում է համբուրվել մեքենայի մեջ:

Հռոմ, Ֆլորենցիա, Տրապանի – արգելվում է ուտել փողոցում:

Շառլ Ազնավուր

«Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրի՛ս, եղբա՛յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»,- մի առիթով ասել է աշխարհահռչակ հայերից մեկը՝ Վիլյամ Սարոյանը, աշխարհահռչակ մեկ այլ հայի՝ Ազնավուրի մասին:

Մինչև կյանքի վերջին օրը բարձրախոսը վայր չդրած շանսոնյեն՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Շառլ Ազնավուրը, այսօր կդառնար 96 տարեկան:

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտներ. «Մի՛ համառեք», «Ոչինչ չունենք Ձեզ համար», «Թողե՛ք Ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»… Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել՝ դիմանալու, պայքարելու համար…»,- ասել է ֆրանսահայ երգիչ-երգահանը՝ 1924 թվականի մայիսի 22-ին Ֆրանսիայում՝ հայ գաղթականների ընտանիքում ծնված Շառլը:

«Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել,- թող դա ինքնագովություն չթվա,- ես ինձ դուր եմ գալիս: Ես չեմ պարծենում, սակայն, ընդունեք, որ ներգաղթյալի որդու համար վատ չէ…»:

100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով հայ Շառլը պետք է ունենար Շահնուր Վաղինակ Ազնավուրյան անուն-ազգանունը, բայց ծննդատան աշխատակցի՝ հայկական անունը դժվար արտասանելու և այն ավելի ֆրանսիական դարձնելու արդյունքում նա ծնվեց Շառլ անվամբ:

Ազնավուրի մայրը` Քնարը, Արևմտյան Հայաստանից էր, վաճառականի ընտանիքից, հայրը` Միշա (Միքայել) Ազնավուրյանը, ծնվել է Ախալցխայում՝ Ջավախքում: Ասում են, որ Ազնավուրի պապը եղել է Նիկոլայ II-ի խոհարարը: Ֆրանսիայում էլ Ազնավուրյանները փոքրիկ պանդոկ ունեին:

Ինը տարեկանից Ազնավուրը արդեն երգում էր և ելույթ ունենում բեմում, 1936-ից դեբյուտ է ունենում կինոում, սակայն սովորելու է ընդունվում Էլեկտրոնիկայի կենտրոնական դպրոց, բայց արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դառնում երգը:

Սկզբնական ժամանակաշրջանում Ազնավուրը համագործակցում էր կոմպոզիտոր Պյեր Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատում է Էդիտ Պիաֆը, և 1946 թվականին Ազնավուրն ու Ռոշեն մասնակցում են նրա շրջագայությանը Ֆրանսիայով և ԱՄՆ-ով: Այդ պահից սկսվում է Ազնավուրի պրոֆեսիոնալ առաջընթացը որպես շանսոնյե: 



Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը եղավ ամենագլխավոր ազդակը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքում: Նա սովորեց Պիաֆից այն ամենը, ինչ հնարավոր էր իմանալ շանսոնյեի արվեստի մասին:

Ազնավուրի ու Էդիտ Պիաֆի կապի մասին շատ է խոսվել: Նշվում է, որ Ազնավուրը մոտ 8 տարի վայելել է Պիաֆի հովանավորությունը: Էդիտ Պիաֆն այն առաջին մարդկանցից էր, ովքեր փոքրամարմին երիտասարդ Ազնավուրի մեջ նկատում են իրական տաղանդը:

Ինքը` Ազնավուրը, պատմում է, որ ժամանակին բարդույթավորվել է իր նիհար կառուցվածքից ու մեծ քթից, իսկ Պիաֆը ազատել է նրան այդ բարդույթներից:

«Կարծում եմ՝ հենց նա ինձ ֆրանսիացի դարձրեց»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Շառլ Ազնավուրը:

Բայց նրա կյանքի մեծ սերը շվեդուհի, իրենից 20 տարով փոքր Ուլլա Թորսելն էր:

Բուռն սիրավեպից հետո նրանք ամուսնացան 1967-ին, ունեցան երեք զավակ։ Մինչև Շառլի վերջին շունչը Ուլլան նրա կողքին էր…

Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, որոնք կատարել են ինքը, Րեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին և շատ ուրիշներ: Ազնավուրի երգերը հնչում էին զանազան կինոֆիլմերում, այն թվում նաև «Թեհրան-43» սովետական ֆիլմում:

Վաճառելով ավելի քան 100 մլն ձայնասկավառակ՝ Ազնավուրը դառնում է ֆրանսերեն սիրո մասին երգող երգիչների արքա, ինչպես Էլվիս Փրեսլին՝ անգլերեն, և Խուլիո Իգլեսիասը՝ իսպաներեն երգողների:

Ազնավուրի կապը հայրենիքի հետ շատ սերտ էր: Ամբողջ կյանքը ապրելով Ֆրանսիայում՝ Ազնավուրը երբեք չէր մոռանում, որ հայ է: Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնադրում է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ընկերությունը և կազմակերպում մի քանի միջոցառում տուժածների համար օգնություն հավաքելու նպատակով, մասնավորապես, շուրջ 90 ֆրանսիացի երգիչներ ու դերասաններ մասնակցեցին «Քեզ համար, Հայաստան» տեսահոլովակի նկարահանմանը, որը վաճառվեց ռեկորդային քանակությամբ՝ 2 մլն:



Մեծագույն հայը կյանքից հեռացավ 2018 թ. հոկտեմբերի 1-ին՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից օրեր առաջ:

Աղբյուրը

Создайте веб-сайт на WordPress.com
Начало работы