Զարմանահրաշ Աշտարակը

Վաղ առավոտյան արահետը սլանում էր Աշտարակի հետքերով։ Հազարամյակների պատմություն ունեցող այս մարզկենտրոնը տարբերվում է իր հարուստ բնությամբ, տեսարժան վայրերով, պատմամշակութային կոթողներով և մեծանուն գործիչներով։

Բնութագրությունը հասանալի չէ

Տիար Բլեյանի և մեր ուսուցիչների հետ միասին հյուսիս-հարավ ավտոճանապարհով հասանք Աշտարակ։ Որոշեցինք մեր ճանապարհը շարունակել քայլքով, ֆոտոշարքերով, մտքերի և գաղափարների փոխանակությամբ։ Միասին ուսումնասիրում էինք Աշտարակի շրջակա միջավայրը։ Երբ Քասախի կիրճում էինք բարձրում կանգնած էին խարխուլ տնակները և հենց այստեղից էլ երևում էին Աշտարակի ամենահայտնի և հին երեք եկեղեցիները` Կարմրավորը, Ծիրանավորը եւ Սպիտակավորը: Եղեկեցիների անվան ծագման հետ շատ գեղեցիկ, բայց շատ տխուր լեգենդ է կապված` երեք քույրերի եւ Սարգիս անունով երիտասարդի մասին: Ըստ լեգենդի, քույրերը միաժամանակ սիրահարվում են Սարգսին եւ ավագ քույրերը, որոշելով երջանկության իրավունքը զիջել փոքրին, հագնում են կարմիր եւ ծիրանագույն զգեստներ եւ նետվում են ձորը: Փոքր քույրն էլ, իմանալով այդ մասին, հագնում է սպիտակ զգեստ եւ նույնպես իրեն գցում է ժայռից: Խեղճ Սարգիսն էլ դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի բերանին երեք եկեղեցի են հայտնվում, որոնք անվանվում են քույրերի վերջին օրվա զգեստների գույներով։ Նման հետաքրքիր պատմությունը էլ ավելի առեղծվածային դարձրեց Աշտարակ քաղաքը։

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Քասախի կիրճում գտնվող ճոճվող կամրջից երևում էր երերուն գետը։ Լուսանկարվելուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Սուրբ Մարիանե եկեղեցի։ Շրջեցինք բակում, մուտք գործեծինք եկեղեցի։ Սուրբ Մարիանեն 1281 թվականի կառույց է, զանգակատունը՝1838-ի: Այն սլացիկ գմբեթով մի շինություն էր։ Եկեղեցու բակում մեր տպավորություններով կիսվելուց հետո ուղևորվեցինք Աշտարակի Գուրմե Դուրմե շոկոլադի արտադրամաս, որտեղ ծանոթացանք շոկոլադի պատմությանը և հյուրասիրվեցինք արտադրամասի շոկոլադներով։ Ճամփորդությունը լի էր նոր արկածներով, բացահայտումներով, հիանալի տրամադրությամբ և հիշարժան պահերով։

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Լուսանկարները՝ Ալեն Ավետիսյանի

Դիարբեքիր և Տիգրանակերտ

Ամիդ (Դիարբեքիր)

Դիար -երկիր և բաքր -արաբ, ցեղանուն, բուն անունը`Ամիդ, Ամիթ, Էմդ, քաղաք Մեծ Հայքի Ծոփք նահանգում, Արևմտյան Տիգրիսի կորույթի աջ ափին, Հայկական Տավրոսի հվ. Ճյուղից իջած հրահոսքի ծայրին: Դիարբեքիրի հիմնադրման ժամանակն անորոշ է: Աքքադական սեպաձև արձանագրություններում հիշատակվում է Ք.ա. երկրորդ հազարամյակի վերջին /Ամեդու անունով/:
Ք.ա. IX դարում հիշատակվում է որպես Բիա-Զամանի կոչվող իշխանության կենտրոն: Ք.ա. IX-VIII դարերում Ուրարտական թագավորության գերիշխանության ներքո մասնակցել է հակաասորեստանյան պայքարին: Ք.ա. 330-ական թթ. Թիգլապալասար III թագավորը գրավել և դարձրել է Ասորեստանի /Տուրաանի տուն/ անունով կուսակալության կենտրոն: Ասորեստանյան տիրակալության քայքայումից հետո Դիարբեքիրը մնացել է Հայաստանին: 332 թ. Կոստանդինոս Մեծ կայսրը վերակառուցել է քաղաքի ամրությունները, այն դարձրել է հռոմեական ռազմակայան:
Դեռևս վաղ միջնադարում Դիարբեքիրը հայ մշակույթի կենտրոն էր: Այստեղ է գրել Հայոց մարզպան Վահան Մամիկոնյանին հղած իր հռչակավոր Թուղթը մատենագիր Ղազար Փարպեցին: Դիարբեքիրում կար 7 հայկական վարժարան, որից երկուսը պատկանում էին եկեղեցուն, մյուսները համապատասխանաբար`Անձնվեր, Հայրենասիրաց, Մեսրոբյան, Պատանյաց և Համազգային ընկերություններին:
XIX դարի վերջին Դիարբեքիրում ապրում էր 10 հզ. հայ:

Դիարբեքիրի ամրությունները կառուցվել են միմյանց անշաղախ ագուցված վիթխարի քարերից: 8կմ երկարություն, 10մ բարձրություն և 5մ լայնություն ունեցող պարիսպը /դեռևս հինականում կանգուն/ մի կողմից հարում է հնագույն բերդի քառանկյունաձև զանգվածին, մյուս կողմից` Տիգրիս գետի տասնակամար կամրջին: Պարիսպն ունեցել է 72 բարձրաբերձ ու կիսաբոլոր աշտարակ /խորհրդանշել են Քրիստոսի 72 աշակերտներին/, որոնցից 12-ը եղել են առավել հաստ ու բարձր /խորհրդանշել են 12 առաքյալներին/:


ՔԱՂԱՔ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ

  • ՄԱՐԶ Արցախ
  • ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻՑ 313 կմ
  • ՏԵՍԱԿԸ Քաղաք

Տիգրանակերտը հելլենիստական ժամանակների հայկական հնագույն քաղաք է, որն այժմ տեղակայված է Արցախի Հանրապետության տարածքում: Այն կառուցվել է Տիգրան Մեծի նախաձեռնությամբ մ.թ.ա. 1-ին դարում: Ընդհանուր առմամբ, հայ թագավորը հիմնել է իր անունը կրող չորս քաղաք և ընդգրկել դրանք Հայոց կայսրությունում: 2010 թվականից ի վեր Տիգրանակերտ քաղաքում իրականացվել են հնագիտական պեղումներ, որոնց ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ հինավուրց առարկաներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 9-12-րդ դարերով։ Տիգրանակերտը պատմական մեծ արժեք ունի:

Քաղաք Տիգրանակերտ
Քաղաք Տիգրանակերտ
Քաղաք Տիգրանակերտ
Քաղաք Տիգրանակերտ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՄԱՍԻՆ

  • Քաղաքը հանդիսանում էր բնակավայր մինչև ուշ միջնադար և գտնվում էր Խաչենի ազնվական ընտանիքին պատկանող տարածքում: Այդ ժամանակաշրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվում էր Տիգրանակերտի դաշտ: Տեղի բնակիչները պահպանել են Տիգրանակերտ անվանումը:
  • Տիգրանակերտի ճշգրիտ գտնվելու վայրը հայտնաբերվել է 2005 թ.-ին: Քաղաքը տեղակայված է Վանքասար լեռան մոտակայքում։ Տիգրանակերտի պեղումները սկսվել են 2006 թ։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարից:
  • 2010 թվականին Տիգրանակերտի պեղումները կատարվել են երեք հիմնական փուլերով: Տիգրան Մեծի օրոք կառուցված ամրացված տարածքում բացվեց հյուսիսային բերդապարիսպը։ Երկրորդ փուլում իրականացվել են միջնաբերդի պեղումներ, որոնց ընթացքում հայտնաբերվել են քարանձավային համալիրներ: Եվ երրորդում`բազիլիկայի պեղումներ․ եկեղեցու հարավային կողմը հարում է բաց դահլիճի: Վերջերս հայտնաբերվել է օձի պատկերով 600 լիտր տարողությամբ հնաոճ մեծ կուժ: Տիգրանակերտի տարածքում հնագետները հայտնաբերել են նաև տարբեր բույսերի և թռչունների պատկերներով խեցեղեն։

Դիարբեքիրում և նրա շրջակայքում բնակվող իսլամացված հայերն ինչպե՞ս են բնորոշում իրենց ինքնությունը:

Այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է իմանալ, թե ովքեր են մահմեդական հայերը: Խոսքը 1915-ի Հայոց ցեղասպանությունից պատահականորեն փրկվածների՝ այսօր արդեն երրորդ, չորրորդ սերունդների մասին է: Ինքնուրույն մշակույթի տեր այս համայնքի անդամներն այդտեղից կտրվեցին, պարտադիր կրոնափոխ եղան, իսլամացվեցին, զրկվեցին այն հենարանից, որտեղ պիտի ապրեր իրենց լեզուն և շարունակեցին գոյատեւել այլ լեզուներով: Այսօր մահմեդական հայեր կոչվող այս մարդիկ ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են: Ցավոք, նրանք հարյուր տարվա  ձուլման են ենթարկվել: Մասնատված լինելով՝ նրանք ստիպված եղան իրենց չպատկանող մի կյանք վարել: Առ այսօր կրած դժվարությունների պատճառով ստիպված եղան թաքցնել իրենց հայկական ինքնությունը: Որովհետեւ հայ բառը այս երկրում օգտագործվել է վատ իմաստով՝ նվաստացնելու նպատակով: Նրանք հնարավորություն չունեցան իրենց սեփական ինքնությամբ, սեփական մշակույթով ապրելու: Նրանցից ոմանք «վատ համբավ» ունեցող հայի կերպարից ձերբազատվելու համար հավատացյալ մահմեդականից մահմեդական են ձեւացել՝ փորձելով թաքցնել իրենց ծագումը: Տառապանքների ու զոհողությունների գնով՝ նրանք հարյուր տարի այս հողերում ստիպված եղան քարշ տալ մահմեդականի անունով:

Հայոց լեզվի և գրականության հաշվետվություն

Գաղտնիք չէ, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասավանդման համակարգը լիովին տարբերվում է դասական այլ դպրոցների մեթոդիկայից։ Այստեղ մեզ տրվում է հնարավորություն հանդես գալու նախաձեռնողականությամբ, ստեղծելու սեփական նախագծերը և ազատորեն արտահայտելու սեփական կարծիքը։ Հայոց լեզվի և գրականության դասերի անցկացման հիմքում ընկած են եղել վերը նշված սկզբունքները։ Երեք տարի ուսանելով այստեղ իմ կարևոր ձեռքբերումներից մեկը վստահաբար կարող եմ համարել <<Ֆիլմադարակ>> հեղինակային նախագծի ստեղծումը։ Ինձ մոտ միտք հղացավ կյանքի կոչելու սեփական նախագիծը, որի հիմնական գաղափարը հոգևոր և քրիստոնեական ֆիլմերն ու կարճամետրաժ մուլտիպլիկացիաներն էին։ Հիմնական գաղափարը կայանում էր նրանում, որ մեր կողմից ստեղծված <<Ֆիլմադարակ>>-ի բլոգում ներբեռնում էինք ֆիլմը, ներկայացնում նրա հիմնական սյուժեն։ Նախագծի առանցքային նպատակը ֆիլմի հակիրճ բովանակության ներկայացումն էր, որը ընթերցողի մոտ հետաքրքրություն կառաջացներ դիտելու այդ ժանրի ֆիլմերը նույնպես։ Թիմային նվիրված աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց մեր պատկերացումներին համապատասխան հասնել որոշակի լսարանի, ինչն իհարկե պարտավորեցնող և միևնույն ժամանակ մոտիվացնող էր։ Բացի այդ, հայոց լեզվի և գրականության ուսումնառության ընթացքը հագեցած է եղել մի շարք բլոգային աշխատանքներով, ներառած բանաստեղծությունների ասմունքն ու վերլուծությունը, ծանոթացումը հեղինակների կյանքին և գրական գործունեությանը։ Բացի ստացված գիտելիքներից ձեռք եմ բերել մի շարք հմտություններ, որոնցից ամենակարևորը թերևս թիմային աշխատանքն է։ Ավարտելով միտքս, ցանկանում եմ ասել, որ շատ ուրախ եմ, որ ինձ ընձեռվել է հնարավորություն ունենալ սեփական նախագիծը, որը լիահույս եմ կշարունակեն կրթահամալիրի այլ աշակերտներ, իսկ ժամանակի ընթացքում ես նույնպես կփորձեմ համատեղել նախագծի աշխատանքը դասերիս հետ։ Իսկ այս ամենը շատ դժվար կլիներ իրականացնել, եթե չստանայի ուղղորդումներ և գովասանքի խոսքեր ինձ դասավանդող հայոց լեզվի և գրականության ուսուցչից։ Շնորհակալ եմ մեր մտքերին հավատալու և խրախուսելու համար։

Սարդարապատի հերոսամարտ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

1918-ի մայիսի 21-27-ին տեղի են ունեցել հայ-թուրքական վճռական մարտեր, իսկ մայիսի 28-ին եղել է հիմնական ճակատամարտը հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»։
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
1917-ի հոկտեմբերին Ռուսաստանում կատարված հեղաշրջումից հետո երկրի նոր՝ խորհրդային իշխանությունը հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է գալիս առաջին համաշխարհային պատերազմից։ Ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ռազմաճակատը, հեռացան Ռուսաստան։ Հայ ժողովրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր վիճակ. թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում կանգնած էին միայն Հայկական կորպուսի զորամասերը։ Թուրքերն օգտվեցին նման վիճակից և 1918-ի փետրվարին, խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը, անցան հարձակման՝ նպատակ ունենալով գրավել ոչ միայն առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական զորքերի կողմից նվաճված Արևմտյան Հայաստանի նահանգները, այլև Արևելյան Հայաստանը։

Թուրքերին հաջողվեց գրավել Էրզրում ու Կարս բերդաքաղաքները և մայիսի 15-ին մտնել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ Այստեղ թուրքական հրամանատարությունն իր զորքերը բաժանեց երկու խմբավորումների և դրանցից առաջինը Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ շարժվեց դեպի Երևան, իսկ մյուսը Էսադ փաշայի գլխավորությամբ դեպի Վանաձոր) հետագայում այս զորախումբը ևս բաժանվեց երկու մասի և դրա մի մասը նույն Էսադ փաշայի գլխավորությամբ շարժվեց Ապարանի ուղղությամբ, մյուս կեսը՝ դեպի Վանաձոր։ Հայաստանը հայտնվեց թուրքական աքցանի մեջ։ Երկրամասի պաշտպանության գործը ստանձնեց Երևանի նահանգի փաստացի ղեկավար Արամ Մանուկյանը։ Նրա հրահանգով երևանյան /Սարդարապատի/ ուղղության հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի Երևանյան դիվիզիայի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, վանաձորյան ուղղության զորքերը ղեկավարելու էր Հայկական կորպուսի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը։ Մայիսի 21-ին Ապարանի մոտ ձևավորված ռազմաճակատի հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի ռազմական կոմիսար Դրաստամատ Կանայանը /Դրո/։

Ըստ ռազմական պատմաբան, գնդապետ Խաչատրյանի, Ալեքսանդրապոլից մինչև Սարդարապատ թուրքական զորքերի հարձակման տեմպը ստեղծված իրադրությունում համեմատաբար փոքր էր՝ օրական մինչև 15 կմ, ինչը բացատրվում է մեր զորքերի, մասնավորապես Ալեքսանդրապոլից նահանջող հայկական հատուկ հեծելազորային գնդի (հրամանատար՝ Զոլոտարյով) և հատկապես՝ 2-րդ հետևակային բրիգադի (հրամանատար՝ գնդապետ Մորել) կողմից ցուցաբերված համառ դիմադրությամբ։ Դա թույլ տվեց Երևանյան զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանին իր զորքերը լավագույնս նախապատրաստել հակառակորդի հետ վճռական բախմանը։
ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ԸՆԹԱՑՔԸ
Առաջին խմբավորումը մայիսի 21-ին հարձակվեց Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով։ Թուրքական զորախմբի կազմում էին 36-րդ հետևակային դիվիզիան, հարվածային և սակրավորների մեկական գումարտակներ, հեծյալ գունդ, հրետանային մարտկոց (50 հրանոթ)։ Մայիսի 22-ի վաղ առավոտյան տագնապով ղողանջեցին Սուրբ Էջմիածին Մայր տաճարի կոչնակները, բոլոր գյուղերի եկեղեցիների զանգերը։ Ժողովուրդը զինվեց։ Ջոկատներ կազմած աշխարհազորայինները շտապում էին միանալ հայ ազգային զորամասերին։ Մարտերը շարունակվեցին մինչև մայիսի 26-ը։ Ծանր կորուստներ կրելով, թուրքական բանակը նահանջեց դեպի Ալեքսանդրապոլ։ Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով։

Ճակատամարտում իրենց քաջությամբ աչքի ընկան ռուսական բանակի գնդապետ, հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության գեներալ-լեյտենանտ Դանիել Բեկ-Փիրումյանը, ռուսական բանակի գնդապետ, հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության գեներալ-մայոր Պողոս Բեկ-Փիրումյանը, փոխգնդապետ Կարո Հասանփաշյանը, կապիտան /հետագայում Խորհրդային Միության մարշալ/ Հովհաննես Բաղրամյանը, եպիսկոպոս, հետագայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցը, գրող Ակսել Բակունցը, բազմաթիվ ֆիդայիներ։ 1968-ին ճակատամարտի վայրում կառուցվեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը /հեղինակ Ռաֆայել Իսրայելյանը/։

Մեծ է եղել եզդի ժողովրդի և նրա զորահրամանատար Ջհանգիր աղայի ներդրումը։ Եզդիները հայերի հետ ենթարկվել էին ցեղասպանության, և այժմ, թուրքերի հաղթանակի դեպքում, նրանց սպասում էր վերջնական ոչնչացում։ 1918 թվականին, երբ թուրքերը սկսեցին լայնածավալ հարձակում, կային հայկական ձևավորված հզոր ուժեր՝ Հայկական ազգային կորպուսը՝ երկու դիվիզիայով և կորպուսային զորամասերով ու ստորաբաժանումներով։ Ահա թե ինչու խիստ դժվար էր թուրքերի առաջխաղացումը Արևմտյան Հայաստանից մինչև Արևելյան Հայաստանի մերձկասպյան գավառները։ Թուրքերի հարձակումը Երզնկայից մինչև Բաքու տևեց մոտ ինը ամիս։ Հայերի կողքին կռվում էին նաև նրանց թեկուզ փոքրաթիվ, սակայն հավատարիմ դաշնակիցները։ Այդ թվում՝ եզդի նվիրված և քաջ մարտիկները։ Ջհանգիր աղան առանց որևէ հրամանի և աջակցության հարձակվեց թուրքական զորքերի վրա՝ այդպիսով սատարելով բարեկամ և եղբայր հայերի բանակին։

Սարդարապատի ճակատամարտին մասնակցել է մոտ 8.500 հայ և մոտ 500 եզդի մարտիկ։

Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգահեռ ընթացող Բաշ-Ապարանի մարտերին ընդհանուր հաշվարկով մասնակցել է մոտ 5.500 հայ զինվոր, որոնց հետ ուս-ուսի թուրքերի դեմ կռվում էին մոտ 500 եզդիներ՝ Ջհանգիր աղայի հրամանատարությամբ։ Եզդի ժողովրդի դերը այս ճակատամարտերում շատ գնահատելի է եղել։ Այդ դժվարին օրերին Ջհանգիր աղան նաև կարևոր դեր էր տանում ռազմաճակատում և թիկունքում՝ իր շուրջ համախմբելով հայ և եզդի շատ ֆիդայիների։ Սա ցույց էր տալիս, որ հայերը փոքր ազգերի նկատմամբ ունեցել են խիստ մարդկային, բարեկամական ու եղբայրական վերաբերմունք, որն էլ փոխհատուցվում էր փոքր դաշնակիցների՝ հայերին ցուցաբերված անկեղծ ու նվիրյալ զինակցությամբ։ Հայ ազգը հաղթեց նաև իր մարդկային ու լայնախոհ քաղաքականության շնորհիվ, որը հակադրվում էր թուրք ագրեսորների ռասիստական և անմարդկային քաղաքականությանը։
ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Սարդարապատի ճակատամարտը հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը։ Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար։

Շտեմարանային աշխատանք

                                 Ա մակարդակ

  1. Ե՞րբ են հայ–պոնտական  զորքերը  գրավել Կապադովկիան.
     3) Ք. ա. 93 թ.
  2. Ե՞րբ  է  գահակալել  Տրդատ II –ը.
     3) 216–252 թթ.
     
  3. Ե՞րբ  է  կնքվել Ապամեայի  հաշտության  պայմանագիրը.
    3) Ք. ա. 188 թ.
  4. Ե՞րբ  է կառուցվել  Արտաշատ  մայրաքաղաքը.
     1) Ք. ա. մոտ 185 թ.
  5. Անտոնիոսի  պարտված   բանակը  Պարթևստանից  ե՞րբ   նահանջեց   դեպի  Հայաստան.
    1) Ք. ա. 36 թ. աշնանը

  6. Անտոնիոսը  60–հազարանոց  զորքով  ե՞րբ  արշավեց   Հայաստան.
    1) Ք. ա. 34 թ. ամռանը

  7. Ե՞րբ  է  վերջին  անգամ  հիշատակվել  Հայաստանի  սատրապ–կառավարիչ  Երվանդ 2-րդը.
     2) Ք. ա. 360–ական թթ.
  8. Ե՞րբ են անկախ հռչակվել Մեծ  Հայքը, Փոքր  Հայքը  և  Ծոփքը.
     4) Ք. ա. 189 թ.

  9. Ե՞րբ  Հրահատ III–ը  պաշարեց  Արտաշատը.
    1) Ք. ա. 66 թ.
    2) Ք. ա. 67 թ.
     3) Ք. ա. 65 թ.
    4) Ք. ա. 68 թ.

  10. Ե՞րբ  է  առաջին  անգամ  հիշատակվում   «Նաիրի»  երկրանունը.
     4) Ք. ա. XIII դարում

  11. Ո՞ր  թվականին  հայկական  բանակը  նվաճեց  Պտղոմայիս  քաղաքը.
     4) Ք. ա. 71 թ.

  12. Ե՞րբ  է գահակալել հայոց Վաղարշ  II  թագավորը.
     1) 185–198 թթ.

  13. Ո՞րն  է  Բուն  Հայոց  թվականի սկիզբը.
    3) Ք. ա. 2492 թ.
  14. Հայաստանում  ե՞րբ է  սկսվել  հելլենիստական  ժամանակաշրջանը  և  որքա՞ն  է տևել.
    3) Ք. ա. III դարից, տևել է 6 դար
  15. Ո՞ր ամրոցն է հիմնադրվել  Ք. ա. 782 թ.
    3) Էրեբունի

  16. Որտե՞ղ  է  գտնվել  Թորգոմա   տուն  կամ  Թեգարամա  երկիրը.
    1) Եփրատի վերին ավազանում

  17. Որտե՞ղ  էր  «70 հովիտներ»  կոչվող  տարածքը.

4) Մեծ Հայքի հարավ–արևելքում

18. Ո՞ր  պատմիչն  է վկայել,  որ  Տիգրանակերտում  եղել  է  թատրոն.
1) Պլուտարքոսը

19.Ո՞րն էր Ատրպատականի մայրաքաղաքը.
3. Փրաասպա

20. Ո՞վ  է  հատել  մեզ  հասած  առաջին  հայկական  արքայական  դրամները.
2) Երվանդ I

21.Քանի՞ սեպագիր  արձանագրություն  է  պահպանվել  Վանի  թագավորության  շրջանից:
3) ավելի քան 1000
 

22.Ո՞վ  էր  Արատտայի  հովանավոր  աստվածը.
1) Հայկ

23.Ո՞րն  է  Հայկական  լեռնաշխարհի  կենտրոնում  ձգվող  լեռնաշղթան.
2) Հայկական Պար

24. Ի՞նչ  լեզվով  են  գրված  արտաշեսյան  սահմանաքարերի  արձանագրությունները.
1) արամեերեն

25. Մայր  ժողովուրդների  զբաղեցրած  տարածքները  կոչվել են՝

2) նախահայրենիք

26. Խալդյան  դարպասը  հետագայում  ի՞նչ  է  կոչել  ժողովուրդը.
 1) Մհերի դուռ

27. Ինչպե՞ս  է  կոչվում  այն  լեզվաընտանիքը,  որին  պատկանում  է  հայերենը.
 
3) հնդեվրոպական


28. Որտե՞ղ  էր  կառուցվել Սամոսատ քաղաքը.

4. Կոմմագենեում

29. Թվարկված հայոց  թագավորներից  ո՞վ  է  հաղթել  օլիմպիական  խաղերում.

3) Տրդատ III


30. Տիգրան  Մեծը  հռոմեացի  ո՞ր զորավարի ուղարկած  դեսպանին  է տվել  հետևյալ պատասխանը.
 «Ես Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա… հակահարված կտամ նրանց»:

2) Լուկուլլոսի


31. Ո՞ր արքայի  մասին  է պատմիչի  ստորև  բերվող  վկայությունը.
 «Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջ …և մեր բնակության սահմաններն ընդարձակելով` հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը»:
4) Տիգրան I Երվանդյանի

32. Ո՞ր  պատմիչի  խոսքերն  են.
 «Նա քաղաքը շրջապատեց 50 կանգուն բարձրության պարիսպով, որի հաստության մեջ կային ձիերի բազմաթիվ ախոռներ: Քաղաքի արվարձանում նա կառուցեց պալատ` ընդարձակ զբոսայգիներով, որսատեղերով և լճերով: Մերձակայքում նա բարձրացրեց նաև հզոր մի բերդ»:
4) Ապպիանոսի

33. Գավգամելայի ճակատամարտի  արդյունքում`
2) վերականգնվեց Հայաստանի անկախությունը

34. Քանի՞  նահանգ  ուներ  Մեծ  Հայքն  ըստ  «Աշխարհացույցի».
2) 15


35. Ո՞վ  էր  Տիրը հայկական  դիցարանում.
 3) դպրության աստվածը


36. Թվարկվածներից  որո՞նք  Գավգամելայի  ճակատամարտի արդյունք  չեն:
1) Հայաստանը թոթափեց աքեմենյան գերիշխանությունը:
2) Դարեհ III–ը տիրացավ աքեմենյան գահին:
3) Օրոնտես Երվանդ III–ը դարձավ Մեծ Հայքի թագավոր:
4) Միթրաուստեսը հռչակեց Փոքր Հայքի անկախությունը:
5) Սելևկյան պետությունը մասնատվեց ստրատեգիաների:
2,5

37. Թվարկվածներից  որո՞նք  Արտաշես  I–ի  բարեփոխումների  հետևանքներ չեն.
1) Պահպանվեց նախկին վարչական բաժանումը:
2) Օրինականացվեցին ագարակատերերի` մինչ այդ կատարած հողային զավթումները:
3) Զորքը բաժանվեց 4 զորավարությունների:
 4) Գյուղական համայնքները հետ ստացան ագարակատերերի կողմից զավթված հողերը:
5) Պահպանվեց համայնքի հողային սեփականությունը:
 6) Կարգավորվեցին արքունի գործակալությունները:
1,4

38. Իրադարձությունները  դասավորել  ժամանակագրական  հաջորդականությամբ.
 ա. Սարդուրի III–ի հիշատակումն ասորեստանյան արձանագրություններում
բ. Հայասա երկրի առաջին հիշատակումը խեթական սեպագիր արձանագրություններում
գ. Տուշպա մայրաքաղաքի հիմնադրումը
դ. «Նաիրի» երկրանվան առաջին հիշատակումը

2) բ, դ, գ, ա


39. Իրադարձությունները  դասավորել  ժամանակագրական  հաջորդականությամբ.
1) Տիգրան Երվանդյանի կողմից դաշնակից զորքերի հետ Բաբելոնի գրավումը
2) Կարքեմիշ քաղաքի գրավումը դաշնակից զորքերի կողմից
3) Կյուրոս Մեծի ապստամբությունը Մարաստանի դեմ
4) կիմերների թշնամական արշավանքները Վանի տերության դեմ
 5) Կյուրոս II Մեծի զոհվելը
4, 2, 3, 1, 5

40. Տրված  փաստարկներից  ո՞ր  երկուսն  են  սխալ.
ա. Հայկական լեռնաշխարհում համադաշնություններից անցումը կենտրոնացված պետության տեղի է ունեցել Ք. ա. X-IX դարերում:
 բ. Ք. ա. 650-ական թթ. առաջին կեսին տեղի ունեցան ռազմական բախումներ Ասորեստանի և Վանի թագավորության միջև:
գ. Ք. ա. VII դարի սկզբին Վանի արքայատոհմից անցում կատարվեց հաջորդ արքայատոհմին` առանց պատերազմական գործողությունների, պալատական հեղաշրջման միջոցով:
 դ. Հայկական լեռնաշխարհում համադաշնությունների համակարգը գոյություն ուներ` սկսած Ք. ա. III հազարամյակից:

4) ա, բ

41. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.
1) Տիգրան II–ի բանակների մուտքը Ասորիք
2) Պարթևստանի Գոդերձ II–ի գահ բարձրանալը
3) Սուլլայի բանակի մուտքը Կապադովկիա
 4) Կորդուքի միացումը Մեծ Հայքին
5) հռոմեա–պոնտական պատերազմների սկիզբը

4, 3, 5, 2, 1

42. Ըստ  ժամանակագրական  հաջորդականության՝  թվարկված  իրադարձություններից ո՞րն  է  տեղի  ունեցել  առաջինը.
ա. Տրդատ III–ի կառավարման մինչ քրիստոնեական շրջանի սկիզբը
բ. պարսից արքա Ներսեհի պատերազմելը Հռոմի դեմ
գ. Մծուրք քաղաքի հիմնադրումը
դ. հայոց գահի հանձնումը Բակուր Արշակունուն
ե. Վաղարշապատ մայրաքաղաքի հիմնադրումը
 2) գ *

43. Վանի  թագավորության  արքաներից  ո՞վ  է  գահակալել  ութերորդը՝  ըստ ժամանակագրական  հաջորդականության.
ա. Սարդուրի I
բ. Ռուսա II 3)
գ. Իշպուինի
դ. Արգիշտի I
ե. Ռուսա I
 զ. Մենուա
է. Սարդուրի II
ը. Ռուսա III
 թ. Արգիշտի II
ժ. Սարդուրի III
 3) բ

44. Արտաշեսյան տիրակալների անունները  դասավորել  ըստ  նրանց  գահակալման հաջորդականության.
 ա. Արտավազդ II
բ. Տիգրան IV և Էրատո
գ. Արտաշես II
դ. Տիգրան I
ե. Արտաշես I
զ. Արտավազդ III
է. Տիգրան II
ը. Տիգրան IV
թ. Արտավազդ I
ժ. Տիգրան III

 2) ե, թ, դ, է, ա, գ, ժ, ը, զ, բ


45. Տրված  6  պնդումներից  յուրաքանչյուրի  համար  ընտրել՝  Ճիշտ է,  Սխալ է,  Չգիտեմ պատասխաններից  որևէ  մեկը:
1) Հայ–հռոմեական պատերազմը սկսվեց Ք. ա. 69 թ. գարնանը և ընթացավ երկու փուլով: ճ․
2) Պատերազմի առաջին փուլում հայոց բանակը միայն հաղթանակներ տարավ, այդ պատճառով Լուկուլլոսը պաշտոնանկ արվեց: ս․
3) Հռոմեական կայսրությունը Ք. ա. առաջին դարի սկզբներին հզորացել էր և ծրագրել էր գրավել Փոքր Ասիան: ճ․
4) Փոքր Ասիայում գերիշխանության էր ձգտում նաև Միհրդատ Պոնտացին: ճ․
5) Հզոր Հայաստանի գոյությունը Հռոմի առջև փակել էր դեպի Եգիպտոս տանող բոլոր ճանապարհները:ս․
6) Հայ–հռոմեական պատերազմի սկսվելու պատճառը Միհրդատ Եվպատորին հանձնելու հռոմեացիների պահանջի մերժումն էր հայոց արքայի կողմից: ս․

                                              Բ  մակարդակ

46. Քաղաքները դասավորել ըստ դրանց հիմնադրման ժամանակագրական հաջորդականության.
ա. Տիգրանակերտ
բ. Էրեբունի
գ. Վաղարշապատ
դ. Արշամաշատ
ե. Տուշպա
զ. Մծուրք
է. Երվանդաշատ
 ը. Մենուախինիլի
 թ. Զարիշատ
ժ. Սամոսատ

ե,ը,բ,ժ,դ,է,թ,ա,զ,գ

47. Երկիրը համապատասխանեցնել գահակալի անվանը.
ա. Սարգոն II
բ. Օրոդես II
գ. Կարանի
դ. Երվանդ III
 ե. Միհրդատ VI Եվպատոր
զ. Ներոն

1) Ասորեստան
2) Հայասա
3) Կապադովկիա
4) Հռոմեական կայսրություն
 5) Պարթևստան
6) Պոնտոս
7) Մեծ Հայք

48. Թվարկված հայոց  գահակալներից  ո՞վ  է  թագավորել  հինգերորդը՝  ըստ ժամանակագրական  հաջորդականության.
 ա. Վաղարշ I
բ. Խոսրով I
գ. Որմիզդ–Արտաշիր
դ. Սանատրուկ
ե. Տրդատ I
զ. Բակուր Արշակունի
է. Տրդատ III
 ը. Խոսրով II
թ. Վաղարշ II
 ժ. Տրդատ II
2) թ *

49. Արտաշես I–ի`  Մեծ  Հայքին  միացրած  տարածքները  համապատասխանեցնել ուղղությանը.
1) արևելք
2) հարավ
3) հյուսիս
4) արևմուտք

ա. Կարնո երկիր, Եկեղիք, Դերջան
բ. Գուգարք
գ. Ծոփք, Կոմմագենե
դ. Փայտակարան, Կասպեից երկիր
 ե. Տմորիք

1) 1–դ, 2–ե, 3–բ, 4–ա

50. Ստորև  տրված  են  պատմական իրադարձությունների  պատճառներ  և  հետևանքներ: Գտնել ճիշտ պատասխանները.
1) Սարդուրի II–ի կողմից կախյալ թագավորությունները վերացնելու և պետության վարչական միավորներ դարձնելու արդյունքում կառավարման ոլորտում անցում կատարվեց համադաշնային կառավարման:
2) Մենուայի հաղթարշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հարավային շրջանները թեև մտան Վանի տերության կազմի մեջ, սակայն հարկատու չդարձան:
3) Սարդուրի II–ի կողմից Փյունիկիայի վերանվաճմամբ Հայոց աշխարհակալության արևելյան սահմանը կրկին հասավ մինչև Եգիպտոս:
4) Սարդուրի II–ի կողմից կախյալ թագավորությունները վերացնելու և պետության վարչական միավորներ դարձնելու արդյունքում կառավարման ոլորտում անցում կատարվեց կենտրոնացված պետության:
 5) Սարդուրի II–ի կողմից կախյալ թագավորությունները վերացնելու և պետության վարչական միավորներ դարձնելու արդյունքում կառավարման ոլորտում անցում կատարվեց դաշնային կառավարման:
6) Մենուայի հաղթարշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվեց մեկ կենտրոնացված պետության մեջ:
7) Սարդուրի II–ի կողմից Բաբելոնիայի վերանվաճման շնորհիվ Հայոց աշխարհակալության հարավային սահմանը կրկին հասավ Պարսից ծոց:
 8) Մենուայի հաղթարշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հյուսիսային շրջանները թեև մտան Վանի տերության կազմի մեջ, սակայն հարկատու չդարձան:

51. Ստորև  թվարկված  պատմական  իրադարձությունների պատճառներից  և հետևանքներից  որո՞նք  են  ճիշտ.
 ա. Ք. ա. 716 թ. աշնանը հյուսիսից անակնկալ հայտնվեցին քոչվոր կիմերների ցեղերը, որի արդյունքում Ռուսա I–ը անհաջողություններ կրեց, դրանից էլ օգտվելով՝ Սարգոն II–ը հարձակվեց Վանի թագավորության վրա:
 բ. Հայ–մակեդոնական համագործակցության արդյունքում կործանվեց Աքեմենյան տերությունը:
գ. Ալեքսանդր Մակեդոնացու տերության ժառանգման համար պայքարն ավարտվեց տերության տրոհմամբ:
 դ Երվանդ I–ի՝ Ք. ա. 360–ական թթ. սկսած հակապարսկական ապստամբությունն ավարտվեց պարտությամբ:
ե. Արտաշատի հայ–հռոմեական պայմանագրի համաձայն՝ Հայաստանը պահպանեց իր նվաճումները Հարավային Միջագետքում:
զ. Արածանիի ճակատամարտում հռոմեացիների պարտությունը նպաստեց հայկական դիրքերի ամրապնդմանը Կորդուքում ու Հյուսիսային Միջագետքում:
 է. Տիգրանակերտի ճակատամարտում պարթևական ուժերի նահանջը նպաստեց Տիգրանակերտի գրավմանը հռոմեացիների կողմից:

1) բ, դ, զ
2) բ, դ, ե
3) ա, դ, է
4) ա, գ, զ


52. Ընտրել երեք  սխալ  պնդումները .
ա. Ըստ ավանդության՝ Բելի նկատմամբ Հայկի տարած հաղթանակի տարին (Ք. ա. 2492 թ.) համարվել է Բուն Հայոց թվականի սկիզբը:
բ. Հայաստանի չափազանց բարենպաստ պայմաններն ու աշխարհաքաղաքական դիրքը անցյալում և նորագույն շրջանում առաջացրել են տարբեր պետությունների, ժողովուրդների և քոչվոր ցեղերի հետաքրքրությունը:
գ. Հայասան առաջին անգամ հիշատակվում է Ք. ա. XVI դ. խեթական մի արքայի արշավանքների կապակցությամբ, որոնց ժամանակ նրա դեմ դուրս է գալիս այդ երկրի թագավոր Խուկանան:
դ. Խեթական աղբյուրների համաձայն՝ Հայասա թագավորությունն ունեցել է արքունիք, բանակ, արքունի դիվան՝ իր դպիրներով, ինչպես նաև դիցարան:
ե. «Նաիրի» անվամբ իրենց երկիրը կոչել են նաև Վանի թագավորության տիրակալներն ասուրերենով գրված արձանագրություններում:
 զ. Հայերի օգտագործած արեգակնային օրացույցի հիմքով տոմարական համակարգերից առավել նշանավոր են Հայոց մեծ թվականը, Հայոց միջին թվականը և Հայոց փոքր թվականը:
 է. Ըստ Մովսես Խորենացու՝ Տիգրան Մեծը, ի թիվս բազում այլ բարեփոխումների, բարեկարգել ու ճշգրտել է օրացույցը:
ը. Ասուրա–բաբելական աղբյուրներում Հայաստանն «Ուրարտու» անվամբ հիշատակվում է մինչև Ք. ա. IV դարի առաջին կեսը:

1) գ, զ, է
2) դ, ե, ը
3) բ, զ, է
 4) ա, գ, ը

53. Ստորև  բերված  փաստարկներից  որո՞նք  են  սխալ.
1) Ք. ա. 331 թ. Հայաստանի անկախությունը վերականգնեցին Երվանդ (Օրոնտես) III–ը` Մեծ Հայքում, Միթրաուստեսը` Փոքր Հայքում:
2) Աքեմենյան արքա Արտաքսերքսես III–ի դեմ  Կյուրոս  Կրտսերը ապստամբել է Ք. ա. 360 թ.։
 3) «Անաբասիս» թարգմանաբար նշանակում է «Տասը հազարի նահանջը»։
4) Աքեմենյան տերությունում վարչական միավորները կոչվում էին ստրատեգիաներ։ 5) Դարեհ I–ի դեմ Բաբելոնում բարձրացած ապստամբությունը գլխավորում էր հայազգի Արախան` Խալդիտայի որդին։
6) Ք. ա. 522–521 թթ. ընթացքում բռնկված ապստամբության  ժամանակ Կամբիզը Հյուսիսային Միջագետքում պարտություն կրեց հայերից։
7) Մինչև Ք. ա. 331 թ. Հայաստանը մնաց Աքեմենյան տերության կազմում` որպես սատրապություն:
8) Դարեհ III Կոդոմանոսը ողջ Աքեմենյան տերության տիրակալ դարձավ Ք. ա. 336 թ.։

2,4,6

54. Ստորև  թվարկված  պատմական իրադարձությունների հետևանքներից  որո՞նք  են սխալ.
 ա. Արտաշես I–ի արշավանքների արդյունքում Տմորիքը միացվեց հայկական պետությանը:
բ. Արտաշես I–ի վարչական բարեփոխման արդյունքում երկիրը բաժանվեց 120 գավառների (ստրատեգիաների):
 գ. Արտաշես I–ի արշավանքների արդյունքում Մեծ Հայքի բոլոր տարածքները միավորվեցին մեկ միասնական պետության մեջ՝ բացի Ծոփքից:
 դ. Արտաշես I–ի կրոնական բարեփոխման արդյունքում երկիրը վերածվեց թեոկրատական պետության՝ աստվածապետության:
ե. Արտաշես I–ի ռազմական բարեփոխման հետևանքով զորքը բաժանվեց 4 մասի՝ զորավարությունների:
զ. Արտաշես I–ի հողային բարեփոխումը նպաստեց ավատական հողատիրության զարգացմանը Հայաստանում:
 է. Արտաշես I–ի հողային բարեփոխման արդյունքում միավորվեցին համայնքային և պետական հողերը:

4) դ, զ, է

55. Իրադարձությունները  դասավորել  ժամանակագրական  հաջորդականությամբ.
1) հռոմեա–պոնտական պատերազմների ավարտը
2) Վաղարշ I Արշակունու գահ բարձրանալը Պարթևստանում
3) Տիգրան Մեծի և Գոդերձ II–ի միջև պայմանագրի կնքումը
 4) Սասանյան արքայատոհմի հիմնումը
5) Մարաստանի սելևկյան սատրապ Տիմարքոսի ապստամբությունը
6) Պետոսի ուղարկվելը Արևելք

5,3,1,2,6,4

56. Ո՞ր  իրադարձություններն  են  խախտում  տրված  շարքի  ժամանակագրական հաջորդականությունը.
1) հռոմեա–պոնտական պատերազմների սկիզբը
2) հռոմեա–պոնտական պատերազմների ավարտը
3) Տիգրան Մեծի և Միհրդատի միջև հայ–պոնտական պայմանագրի կնքումը
 4) Միհրդատ Եվպատորի մահը
5) Առաջին եռապետության կազմավորումը Հռոմում
 6) Պարթևստանի թագավոր Հրահատ III–ի ներխուժումը Հայաստան և Արտաշատի պաշարումը
7) Արտավազդ II–ի և Կրասոսի հանդիպումը Ասորիքում
 8) Երկրորդ եռապետության կազմավորումը Հռոմում
 9) Ակցիումի ճակատամարտը
3,6

57. . Տարեթվերը  համապատասխանեցնել  1-ին դարում  տեղի  ունեցած իրադարձություններին.
ա. Կորբուլոնի դեմ մահափորձը Տարոն գավառում 3)
 բ. Հռանդեայի ճակատամարտը 6)
գ. Կովկասից ալանների ներխուժումը Մեծ Հայքի թագավորություն Տրդատ I–ի օրոք 1)
դ. թագադրվելու նպատակով Տրդատ I–ի ուղևորությունը Հռոմ 5)
ե. Վաղարշ I և Տրդատ Արշակունիների մուտքը Հայաստան և Հռադամիզդի վտարումը 2)

զ. Գառնիի ամրոցի կառուցումը 4)

1) 72 թ. գ
 2) 52 թ. ե
 3) 59 թ. ա
4) 76 թ. զ
 5) 65 թ. դ
 6) 62 թ բ

58. Իրադարձությունները  դասավորել  ժամանակագրական  հաջորդականությամբ.
 1) Սարգոն II-ի կողմից Խալդիի գլխավոր տաճարի թալանումը
2) Ասորեստանի մղած երեսնամյա պայքարի սկիզբն Առաջավոր Ասիայում իր դիրքերը վերականգնելու համար
3) Վանի թագավորության վերածվելը գերտերության
4) Թիգլաթպալասար III-ի արշավանքը Տուշպա (Վան)
5) Սարգոն II-ի արշավանքը Վանի թագավորության դեմ

3,2,4,5,1

59. Տրված  իրադարձություններից  որո՞նք են  խախտում  տրված  շարքի ժամանակագրական  հաջորդականությունը.
1) Տուշպա մայրաքաղաքի հիմնադրումը
2) Վանի թագավորության տեղական սեպագրի ստեղծումը
 3) Սարգոն 2-րդի  արշավանքը Վանի թագավորության դեմ
4) Մենուախինիլի քաղաքի հիմնադրումը
 5) Վանի թագավորության հաղթարշավը դեպի Ալիշտու
 6) Էրեբունի ամրոցի հիմնադրումը
 7) Սարդուրի III–ի հիշատակումն ասորեստանյան արձանագրություններում
8) Վանի թագավորության միասնական դիցարանի ստեղծումը
 9) հայկական նոր թագավորության հռչակումը Պարույր Հայկազունու գլխավորությամբ

3,8

60. Ընտրել  երեք  ճիշտ  պնդումները.
 ա. Քանի որ 1980–ական թթ. հաստատվեց, որ Հայկական լեռնաշխարհը կազմել է հնդեվրոպական նախահայրենիքի մի մասը, ուստի ինքնըստինքյան վերացավ նաև հայերի եկվոր լինելու վարկածի արժանահավատությունը:
բ. Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն իր մեջ ամբողջությամբ ընդգրկում է միայն Մեծ Հայքի Այրարատ աշխարհը, իսկ ԼՂՀ–ն` Արցախ աշխարհը:
գ. Իմաստության և տիեզերական ջրերի Հայ(ա) աստծո պաշտամունքը կապվում էր Հայկական լեռնաշխարհի Եփրատ և Տիգրիս գետերի ակունքների հետ:
 դ. Ըստ վրացական ավանդության, որը գրի է առնվել XI–XIII դդ., Թարգամոսի ավագ որդի Հայոսից առաջացել են հայերը, իսկ մնացած վեց որդիներից՝ կովկասյան վեց ժողովուրդները:
 ե. Ծննդոց գրքի համաձայն` Համաշխարհային ջրհեղեղից փրկված Նոյ նահապետի տապանը հանգրվանել է «Արարատ լեռների վրա», և բոլոր ազգերն առաջացել են Նոյի երեք որդիներից:
զ. Հունական ավանդազրույցի համաձայն` Յասոնի հետ Կոլխիդա նավարկած թրակիացի Արմենոսը, որն աչքի էր ընկել իր քաջագործություններով, գրավում է Հայաստանը, դառնում առաջին թագավորը, և նրա պատվին էլ Հայաստանը կոչվում է «Արմենիա»:

3) ա, գ, զ
 


61. Դեպքերը  դասավորել  ժամանակագրական  հաջորդականությամբ.
ա. հողային բարեփոխման վերաբերյալ Արտաշես I–ի հրամանագրի հրապարակումը
բ. Մագնեսիայի ճակատամարտը
գ. Գավգամելայի ճակատամարտը
 դ. հայազգի զորավարների գլխավորությամբ Անտիոքոս III–ի զորքերի արշավանքը Երվանդական Հայաստանի դեմ
 ե. Աքեմենյանների գերիշխանության հաստատումը Հայաստանում
 զ. Ապամեայի հաշտության պայմանագրի կնքումը
 է. Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը
ը. Արտաշես I–ի մահը
թ. Աքեմենյան տիրակալ Արտաքսերքսես II–ի դեմ Կյուրոս Կրտսերի ապստամբությունը
ժ. Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի սկիզբը

1) ե, թ, ժ, գ, դ, բ, զ, է, ա, ը

62. Կատարել համապատասխանեցում.
ա. Հյուսիսային Միջագետքի փոխարքա նշանակված Տիգրան Մեծի եղբայրը 1)

բ. Տիգրան Մեծի հետ Արտաշատում պայմանագիր կնքած հռոմեացի զորավարը 6)
գ. Տիգրան Մեծի կողմից մահապատժի ենթարկված Սելևկյան թագուհին 7)
 դ. Տիգրան Մեծին հավատարմության երդում տված Մարաստանի թագավորը 2_)
ե. Տիգրան Մեծի հետ դաշինք կնքած Պոնտոսի արքան 4)
զ. Անտիոքի փոխարքա–կառավարիչ նշանակված Տիգրան Մեծի զինակիցը. 3)

1) Գուրաս
2) Միհրդատ
3) Բագարատ
4) Միհրդատ VI Եվպատոր
5) Կլեոպատրա
6) Պոմպեոս
7) Սելենե

63. Թվարկվածներից  որո՞նք են Մծբինի 298 թ. պայմանագրի հետևանքներ.
 ա. Բյուզանդիան հաստատվեց Վիրքում և Պոնտոսում:
բ. Տրդատ III–ը վերջնականապես ճանաչվեց Մեծ Հայքի թագավոր:
գ. Փոքր Հայքը վերադարձվեց Հայաստանին:
դ. Տրդատ III–ը սկսեց զբաղվել երկրի հզորացմամբ և շինարարությամբ:
ե. Արշակունիները ամրապնդվեցին Հայոց գահին:
 զ. Պարսից արքա Շապուհ II–ը ճանաչեց Մեծ Հայքի անկախությունը:
է. Հայաստանը թոթափեց Աքեմենյանների գերիշխանությունը:

2) բ, դ, ե

64. Ընտրել ճիշտ պնդումները.
ա. Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված` հայ մշակույթը մշտապես ազդվել է տարաշխարհիկ մշակույթներից և կորցրել է իր յուրօրինակությունն ու եզակիությունը, ազգային մշակույթին բնորոշ գծերը:
 բ. Հայոց առասպելներն ու վիպերգ–ավանդազրույցներն արտացոլել են ժողովրդի աշխարհայացքը, բնության ու հասարակության վերաբերյալ պատկերացումները և արժեքավոր աղբյուր են հայոց հնագույն հավատալիքներն ու դիցարանները հետազոտելու համար:
գ. Հելլենիստական դարաշրջանում հայ մշակույթի երկրորդ` հելլենիստական շերտի կրողները գլխավորապես վերին խավերի և քաղաքային ազատ բնակչության ներկայացուցիչներն էին:
դ. Վանա լճի արևմտյան կողմում գտնվող Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է Անտիոքոս I Երվանդունին:
ե. Հելլենիստական դարաշրջանի առաջին փուլում Հայաստանում մեծ տարածում է գտնում նաև զրադաշտականությունը, որը դուալիստական կրոն էր և ընդունում էր երկու գերագույն` բարի և չար աստվածների նախասկիզբ և համազոր գոյությունը:
զ. Հելլենիստական մշակույթը և հունարենը լայն տարածում գտան հասարակ ժողովրդի մեջ, հայոց արքունիքում և ավագանու շրջանում և ամբողջությամբ վերափոխեցին մեր ազգային մշակույթը:
է. Քրիստոնեության պետականացումից հետո Հայաստանում արգելվել է հայկական մեհենագրության գործածությունը, և արքունի գրագրության, հոգևոր քարոզչության և ուսման ասպարեզներում կիրառվել են հունարենը, ապա նաև ասորերենն ու պահլավերենը:
1) բ, գ, է


65. Առանձնացնել այն  երեք  պայմանները,  որոնք  տեղ  են  գտել  Տիգրան  Մեծի  և  Գոդերձ II–ի  միջև  կնքված  հայ–պարթևական  հաշտության  պայմանագրում.
ա. Կողմերը միացյալ ուժերով հարձակվելու էին Ատրպատականի վրա, որի տարածքը ստանալու էր Հայաստանը, իսկ շարժական գույքն ու բնակչությունը` Պարթևստանը:
բ. Օսրոյենեն, Ադիաբենեն և Միգդոնիան հետ ստանալու դիմաց Պարթևստանը ճանաչում էր Տիգրան Մեծի գերիշխանությունը:
 գ. Պարթևստանը վերադարձնում էր Հայաստանից խլած Յոթանասուն հովիտները:
դ. Պարթևների արքան կորցնում էր «արքայից արքա» տիտղոսը, որն այնուհետև կրելու էին Տիգրանն ու իր հաջորդները:
ե. Հռոմի դեմ Պարթևստանի պատերազմելու դեպքում Տիգրան Մեծը խոստանում էր օգնական ուժեր տրամադրել Գոդերձ II–ին:
 զ. Հօգուտ Հայաստանի` պարթևները հրաժարվում էին Հյուսիսային Միջագետքից և Մարաստանից:
 է. Հօգուտ Պարթևստանի` Հայաստանը հրաժարվում էր Մարաստանից և Ատրպատականից:

գ,դ,զ

66. Ընտրել տերմինների կամ հասկացությունների ճիշտ բացատրությունները.
ա. Հայկազուն–Երվանդունիների գահակալության սկզբնական ժամանակաշրջանում Հայոց արքան հայտնի էր «տիեզերքի թագավոր» տիտղոսով:
բ. Հելլենիզմի դարաշրջանում Հայաստանում տարածված կրոնը միաստվածային էր:
գ. Հայրենիքի սահմանների պաշտպանությունը կազմակերպելու համար Արտաշես I–ի ստեղծած չորս միավորները կոչվում էին զորավարություններ:
 դ. Արտաշատը, Տիգրանակերտը և Անտիոքը միմյանց կապող ճանապարհը կոչվում էր «Արքունի պողոտա»:
 ե. Հույներն ու հռոմեացիները Տիգրան Մեծին բնորոշել են որպես «կենցաղավարության մեջ զուսպ, նաև չափավոր ու ողջամիտ, ինչպես լավագույնները` հույների և հռոմայեցիների մեջ»:

3) գ, դ

67.Ընտրել  ճիշտ  բացատրությունները.
1) Վարչական առումով Վանի թագավորությունը բաժանվում էր առանձին նահանգների, որոնք կառավարվում էին արքունի կառավարիչների կողմից:
 2) «Արքունի հացատար»–ը Վանի թագավորության արձանագրություններում հիշատակված մի շարք գործակալությունների անվանումներից է:
 3) «Սահմանապահ կուսակալ»–ը Վանի թագավորության արձանագրություններում հիշատակված մի շարք գործակալությունների անվանումներից է:
 4) Արարատյան կամ Վանի համահայկական պետության մեջ թագավորին կից գործող ավագների խորհրդի անդամները կոչվում էին արքայի «գործակալներ»:
 5) Արարատյան կամ Վանի համահայկական թագավորությունը հինարևելյան տիպի բացարձակ միապետություն էր:

68. Ինչո՞ւ  էր  Տիգրան  Մեծի  համար  օրակարգի  հարց  դարձել  նոր  մայրաքաղաքի կառուցումը.
1) Արտաշատը մնացել էր տերության ծայր հյուսիսում և այլևս չէր կարող մայրաքաղաքի դեր կատարել:
2) Գերեվարված քաղաքային բնակչությունը այլևս հնարավոր չէր տեղավորել հին քաղաքներում, ուստի անհրաժեշտ էր ստեղծել խոշոր մի քաղաք:
3) Անտիոքը չէր կարող Հայկական տերության մայրաքաղաք դիտվել, քանի որ հայկական տարածքներից դուրս էր և ուներ գերազանցապես օտար բնակչություն:
4) Հետևելով հին հայկական ավանդույթին՝ Տիգրանը պետք է մայրաքաղաք կառուցեր այն վայրում, որտեղ նա թագադրվել էր:
5) Նոր մայրաքաղաք կառուցելով՝ Տիգրանը ցանկանում էր դաշնակից ձեռք բերել անհնազանդ ավագանու դեմ պայքարում:

1, 3

69. Ստորև  թվարկված  պատմական  իրադարձությունների  պատճառներից  և հետևանքներից  որո՞նք  են  սխալ.
1) Հռանդեայի ճակատամարտում հռոմեացիների պարտությունը նպաստեց Հայաստանի նկատմամբ Ներոն կայսեր դիրքորոշման փոփոխմանը:
2) Օգոստոս կայսեր հեռագնա ծրագիրը նպատակ ուներ միավորելու Հայաստանը Կապադովկիայի հետ և ստեղծելու միացյալ ուժեղ պետություն՝ ընդդեմ Պարթևստանի: 3) Ակցիումի ճակատամարտից հետո հայ–պոնտական ուժերը մտան Հայաստան և արդյունավետ պայքար մղեցին հռոմեացիների դեմ:
4) Հայոց արքա Վաղարշ II–ի որդեգրած ճիշտ քաղաքական դիրքորոշման արդյունքում Հայաստանից հեռացվեցին հռոմեական լեգեոնները:
5) Հռոմի կայսր Սեպտիմիոս Սևերոսը, ի նշանավորումն հայ–հռոմեական դաշինքի վերականգնման, Տրդատ II–ին թագ է ուղարկում և վերադարձնում Կապադովկիայում Հայաստանին պատկանող կալվածքները:
 6) Հռադամիզդի գահակալումը ավելի սաստկացրեց հակահռոմեական տրամադրությունները Հայաստանում:
7) Պարսկաստանում Սասանյանների իշխանության գալը թուլացրեց Արշակունիների դիրքերը Հայաստանում:

70. Տրված  6  պնդումներից  յուրաքանչյուրի  համար  ընտրել՝   Ճիշտ է,  Սխալ է,  Չգիտեմ պատասխաններից  որևէ  մեկը:
1) Անտոնիոսը, չնայած ցանկանում էր վրեժխնդիր լինել Արտավազդից, սակայն նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերեց պարթևների դեմ հաջորդ արշավանքն սկսելու համար: ս․
2) Արտավազդի մահից հետո նրա որդի Արտաշեսը, որ դարձել էր Հրահատ IV–ի փեսան, հայ–պարթևական միացյալ ուժերով հռոմեական լեգեոնները դուրս շպրտեց Հայաստանից: ճ․

3) Անտոնիոսի զորքը, ջախջախվելով Էկբատանի պարիսպների տակ, հսկայական զոհեր տալով (ընդհանուր կորուստը կազմում էր 40 հազար զինվոր), նահանջեց դեպի Հայաստան: ս․
4) Հռոմը չհանդուրժեց ինքնուրույն և ուժեղ հայոց թագավոր Արտաշես II–ին, և վերջինիս փոխարեն գահ բարձրացրեց նրա կրտսեր եղբորը՝ Տիգրանին: ճ․
5) Տիգրան III–ը իր կառավարման սկզբից ևեթ ինքնուրույն քաղաքականություն է վարել: ս․
6) Տիգրան III–ը Հայաստանին միացրեց Ատրպատականի թագավորությունը: ս․

Լեռնային Ղարաբաղ․ Հակամարտության արդյունքում գրեթե 5000 զոհ, ասում է Պուտինը

Հոկտեմբերի 22

A picture provided by the Armenian Defence Ministry Press Office via PAN Photo shows Armenian soldiers fire during military combat with the Azerbaijani army in the Nagorno-Karabakh Republic
Հայ զինվորները Լեռնային Ղարաբաղում մարտական ​​գործողությունների ժամանակ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջանի ու հայկական ուժերի միջև մարտերում գրեթե 5000 մարդ է զոհվել Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանի շուրջ։

Դա շատ ավելի բարձր է, քան երկու կողմերի տված զոհերի թիվը:

Պուտինն ասաց, որ ինքը օրեկան մի քանի անգամ խոսում է երկու կողմերի հետ և չի մասնակցելու հակամարտության կողմերի միջև:

Նա ասաց, որ Մոսկվան համաձայն չէ հակամարտության հարցում Ադրբեջանին սատարող Թուրքիայի հետ:

Ռուսաստանի նախագահը նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին աջակցել տարածաշրջանում խաղաղություն գտնելու հարցում:

Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի ռեժիմի խախտման մեջ:

Սա տարածաշրջանում ամենասարսափելի բռնությունն է այն բանից հետո, երբ 1994-ին զինադադարով ավարտվեց տարածքի շուրջ վեցամյա պատերազմը:

Ի՞նչ ասաց Պուտինը:

Ռուսաստանը ռազմական դաշինքի մեջ է Հայաստանի հետ և երկրում ունի իր ռազմաբազան: Բայց այն նույնպես սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ:

«Երկու կողմերից էլ շատ զոհեր կան, յուրաքանչյուր կողմից ՝ ավելի քան 2000», — հեռուստատեսային հանդիպմանն ասաց Ռուսաստանի նախագահը ՝ ավելացնելով, որ այդ թիվը «մոտենում է 5 հազարի»:

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների տվյալներով ՝ սեպտեմբերի 27-ից մինչ օրս սպանվել է 874 զինծառայող եւ 37 քաղաքացիական անձ: Ադրբեջանը նշում է, որ սպանվել է 61 ադրբեջանցի խաղաղ բնակիչ, բայց չի հայտնում ռազմական կորուստների մասին:

Պուտինը հավելեց, որ ինքը «անընդհատ» շփման մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կողմեր ​​չի զբաղեցնի:

«Օրվա ընթացքում մի քանի անգամ նրանց հետ հեռախոսով եմ խոսում», — ասաց նա:

Պուտինը նշեց, որ ինքը համաձայն չէ Թուրքիայի հետ հակամարտության հարցում։

Թուրքիան խոստացել է ուղարկել զինծառայողներ և ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե դա պահանջվի:

People in Shusha of Nagorno-Karabakh
1994-ից ի վեր տարածաշրջանում ամենավատ բռնություններն են

Պուտինը նաև կոչ արեց ԱՄՆ-ին «միահամուռ աշխատել» Ռուսաստանի հետ ՝ մարտերը դադարեցնելու համար:

Սպասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները տեղի կունենան ուրբաթ օրը Վաշինգտոնում, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է հանդիպի երկու երկրների արտգործնախարարների հետ:

ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբի համանախագահներն են, որոնք հրադադարի կոչ են արել:

Ի՞նչ նորություններ կան Լեռնային Ղարաբաղում:

Չնայած հանգստյան օրերին համաձայնեցված Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարին, մարտերը շարունակվել են, և հարյուրավոր մարդիկ զոհվել են:

Ադրբեջանը հաղորդեց, որ հինգշաբթի օրը կռվել է մի քանի տարածքներում, և Հայաստանին մեղադրել Ադրբեջան երեք բալիստիկ հրթիռներ արձակելու մեջ: Հայաստանը հերքեց դա:
Հայաստանը հայտնում է նաև, որ մարտեր են ընթանում բազմաթիվ վայրերում, մինչ պաշտոնատար անձինք ասում են, որ Մարտունի քաղաքը և հարակից գյուղերը գնդակոծվել են:

Հայաստանի վարչապետն ասել է, որ «այս փուլում» դիվանագիտական ​​լուծում չկա:

Վանի հերոսամարտ

Վան քաղաքի ինքնապաշտպանական հերոսամարտը

Չնայած 1915թ. ստեղծված օրհասական դրությանը, Արևմտյան Հայաստանում և Փոքր Ասիայի մի շարք հայաբնակ վայրերում տեղի հայությունը դիմում է ինքնապաշտպանության։ Դա հնարավորություն է տալիս բնակչության մի մասին փրկվել, իսկ մնացածին՝ զենքը ձեռքին պատվավոր մահ ընդունել։

Ջարդարարներին առաջին դիմադրությունը ցույց տվեց Վանի վիլայեթի հայությունը։ Հայերը դիմագրավում են թուրք և քուրդ հրոսակներին Շատախում, Հայոց ձորում, Գավաշում, Թիմարում և այլ վայրերում։ Մոկսի հայությունը փրկվում է շնորհիվ տեղի ցեղապետ Մուրթուլլա բեյի։

Առավել կատաղի և անզիջում դիմադրություն է ցույց տրվում թուրք և քուրդ հրոսակներին Վան քաղաքում։ Հայ բնակչությունը հիմնականում կենտրոնացած էր Այգեստան՝ 20 հազար հոգի և 2000 հոգի էլ Քաղաքամեջ կոչվող թաղամասերում։

Ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Այգեստանում ստեղծվում է Զինվորական մարմին։ Նրա մեջ ընդգրկվում են տարբեր կուսակցությունների անդամներ և ոչ կուսակցականներ՝ Արմենակ Եկարյանը (ղեկավար), Արամ Մանուկյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, Փանոս Թերլեմեզյանը և ուրիշներ։ Քաղաքամեջի Զինվորական մարմնի ղեկավար է ընտրվում Հայկակ Կոսոյանը։ Երկու թաղամասերն էլ բաժանվում են պաշտպանական շրջանների։ Փորվում են խրամատներ, կառուցվում են պաշտպանական ամրություններ։ Կանայք և աղջիկները զբաղված էին մարտիկների, հայ և ասորի գաղթականների համար հագուստ և պարեն հայթայթելով։ Երեխաները հանդես էին գալիս որպես կապավորներ Զինվորական մարմնի և դիրքերի միջև։ Նրանցից ոմանք մասնակցում էին մարտերին։ Կազմակերպվել էր զինագործական արհեստանոց, որտեղ վերանորոգում էին զենքը և լիցքավորում փամփուշտները։ Այգեստանում ներքին կարգ ու կանոնը վերահսկելու համար կազմակերպվել էր ոստիկանություն։ Վանի ողջ բնակչությունը մեկ մարդու նման դուրս էր եկել կենաց և մահու կռիվ մղելու թշնամու դեմ։

Վանի նահանգապետ Ջևդեթ բեյը քաղաքի հայության դեմ կենտրոնացրել էր հրետանիով և գնդացիրներով զինված 12-հազարանոց զորք։ Այգեստանի և Քաղաքամեջի հայությունն այս ահռելի ուժին կարող էր հակադրել միայն վատ սպառազինված և 10 անգամ ավելի քիչ մարտիկներ։

1915թ. ապրիլի 7-ին թուրքերի հարձակումով սկսվում են Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Երկուստեք կատաղի հրաձգություն է սկսվում։ Վանեցիները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի գրոհները։ Հայերը կարողանում են ոչնչացնել թշնամու մի շարք դիրքեր և ամրություններ։ Թուրք-քրդական ուժերը ծանր պարտություններ են կրում և լուրջ կորուստներ ունենում։ Հայկական թաղամասերի պաշարմանը մասնակցած գերմանացի սպան վկայում է. «Հայերը հուսահատորեն պաշտպանվում էին բոցավառվող տների ավերակներում՝ մինչև վերջին շունչը կռվելով ազատ Հայաստանի և Սուրբ Խաչի հաղթանակի համար։

Ես հազվադեպ եմ հանդիպել կամ ենթադրել, թե երբևիցե կրկին կտեսնեմ այդպիսի կատաղի կռիվ, ինչպիսին ականատես եղա Վանի պաշարման ժամանակ»։

Ռուսական բանակի առաջխաղացումը և Վանի հայության դիմադրությունը հարկադրում են թշնամուն դադարեցնել քաղաքի պաշարումը։ Մայիսի սկզբներին քաղաք են մտնում հայ կամավորները և ռուսական բանակը։

1915թ. մայիսին կազմվում է Վանի և շրջանի ժամանակավոր վարչություն։ Ռուսական հրամանատարությունը Արամ Մանուկյանին նշանակում է Վասպուրականի նահանգապետ։

Աստիճանաբար քաղաքը և ազատագրված գավառները բնականոն հունի մեջ մտան։ Սակայն 1915թ. հուլիսի կեսերին ռուսական զորքն անակնկալ նահանջում է։ Վիլայեթի և քաղաքի հայությունը, չունենալով անհրաժեշտ միջոցներ հակառակորդին դիմագրավելու համար, ստիպված է լինում հետևել ռուսական բանակին։ Իրենց օջախներն են լքում մոտ 200 հազար վան-վասպուրականցիներ։ Նրանց պահպանությունն իրականացնում էին հայ կամավորները, ինչպես նաև ռուսական որոշ զորամասեր։

Զեյթունի հերոսամարտ

Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբությունը հայերի պատասխանն էր Համիդյան կոտորածներին: Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար իշխանությունները կարևորում էին նաև այս տարածաշրջանի հպատակեցումը։ Այդ հանգամանքը հասկանալով՝ հայ ազգային ուժերը, մասնավորապես հնչակյանները միջոցներ ձեռնարկեցին լեռնագավառն ամրացնելու ուղղությամբ։ 1895 թվականի ամռանը Զեյթուն տեղափոխվեցին հնչակյան Գարուն Աղասին (Կարապետ Թուր-Սարգսյան), մշեցի հայդուկ Մխո Շահենը (Մխիթար Սեֆերյան) և ուրիշներ։ Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշը (Նորաշխարհյան)։

A Strange Story

«A Strange Story» is about how a girl gets sick when she is just 5 years of age and
her father goes to get her medicine and never returns. As years pass, the girl is now
a grown woman who weds and has a little girl of her own. Her little girl gets sick just as her mother did. The husband insisted he go get medicine for the child but the  woman (fearing the same thing would happen to him as her father) insists he doesn’t. Suddenly, the
woman’s father miraculously shows up(after have disappearing a many years back)
and saves the child with the medicine! He admits he was a little late.
 

KEY QUOTE
                                                                                                                                                            
» I was a little late,» said John Smothers, «as I waited for a street car.»

Do schools kill creativity? | Sir Ken Robinson

Sir Kenneth Robinson (4 March 1950 – 21 August 2020) was a British author, speaker and international advisor on education in the arts to government, non-profits, education and arts bodies. He was director of the Arts in Schools Project (1985–89) and Professor of Arts Education at the University of Warwick (1989–2001), and Professor Emeritus after leaving the university. In 2003 he was knighted for services to the arts.

Originally from a working class Liverpool family, around September 2001 Robinson moved to Los Angeles with his wife and children to serve as Senior Advisor to the President of the J. Paul Getty Trust.

Early life and education

Born in Liverpool, to James and Ethel Robinson, he was one of seven children from a working-class background. One of his brothers, Neil, became a professional footballer for Everton, Swansea City and Grimsby Town. After an industrial accident, his father became quadriplegic. Robinson contracted polio at age four. He attended Margaret Beavan Special School due to the physical effects of polio, then Liverpool Collegiate School (1961–1963) and Wade Deacon Grammar School, Cheshire (1963–1968). He then studied English and drama (Bachelor of Education — BEd) at Bretton Hall College of Education (1968–1972) and completed a PhD in 1981 at the University of London, researching drama and theatre in education.

Sir Ken believed that «Creativity is as important as literacy.»

He believed «The best evidence of human creativity is our trajectory through life. We create our own lives. And these powers of creativity, manifested in all the ways in which human beings operate, are at the very heart of what it is to be a human being.»

He believed «Imagination is the source of every form of human achievement. And it’s the one thing that I believe we are systematically jeopardizing in the way we educate our children and ourselves.»

He believed «I don’t think there’s a kid in America, or anywhere in the world, who gets out of bed in the morning wondering what they can do to raise their state’s reading standards. They get out of bed, if they’re motivated, by their own interests and their own development.»

He believed «We stigmatize mistakes. And we’re now running national educational systems where mistakes are the worst thing you can make — and the result is that we are educating people out of their creative capacities.»

He believed «We have to recognize that human flourishing is not a mechanical process; it’s an organic process. And you cannot predict the outcome of human development. All you can do, like a farmer, is create the conditions under which they will begin to flourish.»

He believed deeply in the diversity of learning, that «Human communities depend upon a diversity of talent not a singular conception of ability.»

He believed. «Education and training are the keys to the future. A key can be turned in two directions. Turn it one way and you lock resources away; turn it the other way and you realize resources and give people back to themselves.»

And he believed «If you’re not prepared to be wrong, you’ll never come up with anything original.»

At a time when nine out of ten kids around the planet are forced to learn at home, we all are beginning to see education from a new perspective. We are asking, «what exactly are kids learning?» We are wondering, «why isn’t learning more personalized?» We are questioning, «why are things being done this way?»

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы