Բանաստեղծության վերլուծություն օնլայն բառարանի միջոցով

      Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

      Վերլուծություն

  • Անուշ-սիրելի, փափագելի
  • արևահամ-շատ քաղցր՝ անուշ
  • բար-նորատունկ ծառի առաջին պտուղը, երախայրիք
  • սազ-պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք
  • ողբանվագ- ողբի՝ սգո ձայնի նման ձայն արձակող, ողբի նման հնչող
  • լար-1. Թել, առասան, պարան, չվան, քուղ: 2. Հաղորդալար: 3. Մետաղալար
  • վառման-վառ, բորբոքուն, ջերմ
  • նաիրյան-նույնն է՝ Նաիրական
  • հեզաճկուն-հեզ և ճկուն, հեզորեն՝ մեղմորեն ճկուն
  • մուգ-ոչ բաց, մութ գույնի
  • ջինջ-մաքուր, հստակ, վճիտ, զուլալ, ականակիտ, պարզ
  • լուսե-(փոխաբերական) լույսի նման պարզ ու վճիտ
  • վիշապաձայն-վիշապի ձայնով, վիշապի ձայն ունեցող՝ հանող
  • բուք-սաստիկ քամի, որ մրրկում է տեղացող կամ նոր եկած ձյունը
  • վսեմ-վեհ, բարձր, բարձրագույն, գերագույն, գերազանց, փառավոր, սրբազան, սուրբ
  • անհյուրընկալ-1. Ոչ հյուրասեր, ոչ հյուրընկալ: 2. Ոչ դուրեկան, ոչ հաճելի, անհրապույր:        3. Մռայլ, խիստ, դաժան:
  • հնամյա-հին, հնամենի, հնօրյա, հնավանդ, վաղնջական, վաղեմի, դարավոր, հնադարյան
  • հազարամյա-դարավոր
  • ողբաձայն-վշտալի, շատ տխուր, տխրությամբ՝ վշտով համակված՝ տոգորված
  • երկաթագիր-հայերեն գրերի հին ձևը, որ նման է այժմյան տպագրական գլխագրերին
  • արյունաքամ-արյունը քամված, ամբողջ արյունը կամ շատ արյուն կորցրած
  • որբ-(փոխաբերական) անտեր մնացած, անտերունչ
  • լուսապակ-2. (փոխաբերական) Փառքով պսակված, փառապսակ կրող, փառքի արժանի՝ արժանացած: Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա (Ե. Չարենց:)
  • ճերմակ-շատ սպիտակ, ձյունագույն
  • անհաս-1. Չհաս, չհասնող
    2. Ոչ հասանելի, անմատչելի
  • փառք-պերճանք, շուք, փառավորություն

Օգտվել եմ հետևյալ բառարանից՝

https://bararanonline.com

Опубликовано anichkamiqayelyan

Hi my friend, glad to see you in my page. I am Anichka Mikayelyan, 16 y/o. I like studying languages. Germany is one of the most beautiful countries i have ever seen. I want to know German language as well as Armenian.

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы